Համաներմամբ ժամը 20:00-ի դրությամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ

Համաներմամբ ժամը 20:00-ի դրությամբ ազատ է արձակվել 294 դատապարտյալ

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 234 դատապարտյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16, «Արթիկ» ՔԿՀ – ից՝ 24, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ 2, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 42, «Գորիս» ՔԿՀ-ից՝ 5, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 12, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 24, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 20, «Սևան» ՔԿՀ-ից՝ 80, «Կոշ» ՔԿՀ -ից՝ 38 եւ «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 31դատապարտյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում