Հրաչյա Հարությունյան համաներմամբ ազատ է արձակվել

Հրաչյա Հարությունյան համաներմամբ ազատ է արձակվել

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանը նոյեմբերի 6-ին համաներմամբ ազատ է արձակվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հրաչյա Հարությունյանը:

Հարցին` թե ինչպե՞ս է իրեն զգում, Հրաչյա Հարությունյանը պատասխանեց.

«Ինձ լավ եմ զգում, տրամադրությունս էլ է լավ: Ինչպես կարող եմ վատ լինել, երբ արդեն ազատության մեջ եմ: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր ինձ օգնել և աջակցել են», -ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում