Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում