Համաներմամբ ժամը 13:00-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ. նրանցից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են

Համաներմամբ ժամը 13:00-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ. նրանցից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 330 դատապարտյալ. այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից. Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 28, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝2, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 44, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 7, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 24, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 20, «Սևան» ՔԿՀ-ից՝ 99, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 43, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 34, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 13 դատապարտյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում