Թուրքիայում դպրոցի փոխտնօրենը հրահանգել է Աթաթուրքի նկարը իջեցնել ու հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում

Թուրքիայում դպրոցի փոխտնօրենը հրահանգել է Աթաթուրքի նկարը իջեցնել ու հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիայի Անթալիա նահանգի Քեփեզ շրջանում գտնվող Իմամ Հաթիփ կրոնական դպրոցի փոխտնօրեն Հարուն Ք.-ն, ով նույն դպրոցում նաև դասավանդում է իսլամական իրավունք առարկան, Աթաթուրքի հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցնելու մեղադրանքով ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Աթաթուրքի մահվան տարելիցի կապակցությամբ դպրոցի աշակերտները հատուկ անկյուն են պատրաստել, որտեղ դրված է եղել «թուրքերի հայր» Մուսթաֆա Քեմալի նկարը։ Փոխտնօրենը, տեսնելով Աթաթուրքի նկարը, դիտողություն է արել աշակերտներին «Իջեցրե՛ք սրան, դավաճանի պես ինձ է նայում» արտահայտությամբ։

Հարուն Ք.-ն հերքել է այդ պնդումներն ու իրեն մեղավոր չի ճանաչել։ Ըստ նրա կողմից արված հայտարարության՝ ինքը զայրացել է աշակերտների վրա, ովքեր Աթաթուրքի նկարը սխալ տեղ են դրել և հրահանգել է իջեցնել նկարն ու նախատեսված վայրում տեղադրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում