Գերմանիայից անդրադարձել են գազի տարանցման բանակցություններին
07/11/2018 21:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Գերմանիայի Էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պետեր Ալթմայերը հայտարարել է, որ Եվրամիության, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գազի տարանցման համար բանակցությունները շատ ծանր են ընթանում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ նախարարի՝ այդ բանակցություններին այլընտրանք այս պահին չկա:
«Մենք երկխոսություն ենք սկսել, ուղիղ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ տարանցման շարունակությունը Եվրախորհրդի նախագահության ներքո 2019 թվականից հետո իրականացնելու համար: Բանակցություններն իրականացվում են փորձագետների մակարդակով: Դրանք տեղի են ունենում շատ ծանր, սակայն այլընտրանք այս պահին չունենք», – նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում