«Հրապարակ». Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր ուժերի մոտ

«Հրապարակ». Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր ուժերի մոտ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի և Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։ ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետև Աղասի Հակոբջանյանն էլ է նեղացած և նախկին էնտուզիազմով չի առաջադրվի։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ հնարավոր է ոչ թե հարազատ Արարատի մարզում ռեյտինգայինով առաջադրվի, այլ Երևանի Կենտրոն համայնքում․ Արարատում նա ունի ուժեղ թեկնածու՝ ի դեմս Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թևոնյանի, ով նախորդ ընտրություններում մոտ 4 հազար ձայն հավաքեց»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում