Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է

Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերն է չափում ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանայի հետ:

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, իսկ առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ – Գելֆանդ և 2013 թվականի Անանդ – Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում