AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկները

 
 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մերժեց Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պատգամավոր Արմեն Աշոտյանի առաջարկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:

«Պատգամավոր Արմեն Աշոտյանի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ուղղաթիռի կամ ինքնաթիռի սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակել օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին: Ինչպես նաև առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ուղղաթիռից և ինքնաթիռից բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը կառավարությանը վերապահելը: Կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց օրենքի նախագծին՝ պետական անվտանգության, պետական և ծառայողական գաղտնիք չհրապարակելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև այն հանգամանքով, որ ճիշտ կլինի, որ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի հենց ինքը՝ վարչապետը:

Լրահոս
ՊԵԿ-ը Գազպրոմ Արմենիայում չարաշահումներ է հայտնաբերել Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով Վրաստանից Հայաստան ապրանքների ներմուծման գործընթացն արագացվելու է դեսպանատուն Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը ՀՀ էներգետիկ համակարգը կամուրջ է հանդիսանում ԵԱՏՄ-ի և Իրանի էներգետիկ համակարգերի միջև. Գարեգին Բաղրամյան Արցախում կառուցվելու է Սարսանգն ու Մարտակերտը կապող նոր ջրանցք. կներդրվի 100 մլն ԱՄՆ դոլար Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար Կարլսենը և Կարուանան կրկին կիսեցին միավորը Արոնյանը Կալկաթայի մրցաշարում դեռևս 3-րդ տեղում է Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Ժամանակ». ՀՀԿ ցուցակի առաջին ությակը հայտնի է «Ժողովուրդ». Համաներումից հետո Հայաստանում կրկին աճել է գողությունների թիվը «Հրապարակ». Վաղեմի ընկերը չի աջակցի Արամ Զավենիչին «Ժողովուրդ». ՀՀԿ ցուցակով նախկին ավագանու անդամը «Մենք» դաշինքով պատգամավորի թեկածու է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 14 Համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Իրանը Հայաստանին ավելի թանկ գնով է գազ առաջարկում, քան Ռուսաստանը Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից ԱԺ արտահերթ ընտրություններին արտերկրից կքվեարկի 729 ՀՀ քաղաքացի Այլևս մաս չենք կազմի որևէ կոալիցիայի, որում առանց Դաշնակցության որոշումներ կընդունվեն. Արմեն Ռուստամյան Լիլիթ Արզումանյանը նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ ԱԳՆ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական գործընթացի մասին Ստորագրվեց Երևանի տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը Փաշինյանը վստահեցնում է, որ մի շարք փոփոխություններով հավելյալ 50 մլրդ դրամ գումար են ներդնելու տնտեսության մեջ Կառավարությունն առաջարկում է մասնավոր տաքսիներին ազատել արտոնագրային վճարներից Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին Թուրքիայից Հունաստան հասնել փորձող ներգաղթյալների լաստանավ է խորտակվել ԵԱՀԿ առաքելությունը նոյեմբերի 14-ին անցկացնելու է հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում Ադրբեջանցի լրագրողին ՌԴ-ում լրտեսության մեջ են կասկածում Գեղամ Բեգլարյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ԱԺ-ում Ռուզաննա Մուրադյանին փոխարինեց Նաիրա Կարապետյանը Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ «Հրապարակ». Առաջիկայում Հ1-ի «Լուրեր» լրատվականը նոր տնօրեն կունենա «Հրապարակ». Իշխանությունը ուսումնասիրում է իր թիմակիցների ռեյտինգը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan