ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ

ԵՄ ներկայացուցիչ․ ԵՄ-ն ակնկալում է Ղարաբաղյան հակամարտության շուրջ բովանդակային բանակցություններ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եվրամիությունը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բովանդակային բանակցությունները կսկսվեն, երբ այն իրականանալի կլինի։ Այս մասին Trend-ին ասել է Բաքվում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոիվո Կլաարը։

«Եվրամիությունը ողջունում է լարվածության ներկայիս նվազումը տեղում և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության կողմից կառուցողական վերաբերմունքը։ Եվրամիությունը հույս ունի, որ սա կուղեկցվի կոնկրետ ու էական բանակցություններով այնքան շուտ, որքան այն իրականանալի կլինի՝ նպատակով առաջ շարժվել դեպի հակամարտության խաղաղ կարգավորում՝ փոխադարձ փոխզիջումների հիման վրա»,-ասել է Տոիվո Կլաարը։

ԵՄ ներկայացուցիչը նաև նշել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում