Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամ կտրամադրվի՝ բնակարան գնելու նպատակով

Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամ կտրամադրվի՝ բնակարան գնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զին­ծա­ռա­յողների ընտանիքներին կտրամադրի 249 մլն 624 հազար դրամ՝ բնակարան գնելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:

«Նախատեսվում է զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զին­ծա­ռա­յողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման ծրագրերի իրա­կա­նա­ցման համար անհատույց ֆի­նան­սա­­կան աջակցության տրամադրել սե­փա­կանության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռ­ք ­­բերելու նպա­տա­­կով»,- ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում