AM | RU
USD
EUR
RUB

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Նոյեմբերի 8-ին Աստանայում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Իր խոսքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի իր գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության համար և հայկական կողմի աջակցությունը հայտնեց Ղրղզստանի առաջիկա նախագահության՝ Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը և համագործակցության խորացմանն ուղղված առաջնահերթություններին:

Անդրադառնալով նիստի օրակարգի հարցերին՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման և արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ և համակողմանի ջանքերի նշանակությունը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց իրենց ծագման և քաղաքացիության երկրներ վերադարձով պայմանավորված սպառնալիքներին։ Նշվեց, որ այս հարցը հանդիսանում է լրջագույն մարտահրավեր միջազգային անվտանգությանը, և պետք է պատրաստ լինել համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ ռիսկերին արձագանքելու համար:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաև մտահոգություն հայտնեց Մերձավոր Արևելքում և մասնավորապես Սիրիայում շարունակվող իրադրության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացման և ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Նախարարի պաշտոնակատարը կարևորեց Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպումը և նշեց, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաև շեշտեց խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարևորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարևորեց ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության և անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծեց, որ արդիական և շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

Նախարարական համատեղ նիստին ստորագրվեցին մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվեց նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։

 

Լրահոս
Տնտեսի կիրակին՝ վաղը Սիրիայի դեմոկրտական ուժերը հայտարարել են ԻՊ-ի դեմ վերջնական հաղթանակի մասին Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ է Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հոր հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են «Իրականությունից անտեղյակ «խորհրդատուների» հորինվածքներին պետք է վերաբերվել համբերատարությամբ». Լևոն Մնացականյան Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ «Պայքարելու ենք, որ մեր երեխաները հետ գան իրենց զորամաս» Գլեդիս Բերեջիկլյանը հաղթել է Նոր Հարավային Ուելսի ընտրություններում և դարձել նահանգի առաջին ընտրված կին վարչապետը Արցախի երիտասարդները Եռաբլուրում շաբաթօրյակ և ծառատունկ իրականացրին (Տեսանյութ) Արցախում խորհրդակցություն է անցկացվել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց Մակրոնը՝ «դեղին բաճկոնների» դեմ զորք դուրս բերելու մասին Այսօրվանից Աստանան պաշտոնապես վերանվանվել է Նուր-Սուլթան ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են արցախա-ադրբեջանական ուժերի առաջնագծում տիրող իրավիճակը Հանրապետությունում առաջիկա օրերին կլինեն տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով վնասվել է 2800 բնակելի տուն «Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan