«Բանանց»-ը և «Լոռի»-ն դուրս եկան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

«Բանանց»-ը և «Լոռի»-ն դուրս եկան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին «Բանանց»-ը և «Լոռի»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում խփվեց միայն մեկ գնդակ: «Բանանց»-ի կազմում 50-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Պետրոսյանը: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 3:1 հաշվով՝ հօգուտ «Բանանց»-ի: Երկու խաղերի ընդհանուր 4:1 հաշվով «Բանանց»-ը շարունակում է պայքարը Հայաստանի գավաթի համար: Կիսաեզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեց «Լոռի»-ն, որը երկու խաղերի ընդհանուր 3:1 հաշվով գերազանցեց «Փյունիկ»-ին:

Նախօրեին կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճեցին «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա», որոնք կմրցեն միմյանց դեմ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում