Արգենտինայում գործադուլների հետևանքով 111 չվերթ է հետաձգվել

Արգենտինայում գործադուլների հետևանքով 111 չվերթ է հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական Aerolineas Argentinas և Austral ավիաընկերությունների 111 չվերթներ չեղյալ են համարվել Արգենտինայի օդանավակայաններում հայտարարված խոշորամասշտաբ գործադուլների պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործադուլներից տուժել է շուրջ 15 հազար մարդ, ովքեր չեն կարողացել ըստ ժամանակացույցի թռիչք իրականացնել:

Արհմիությունները հայտարարում են, որ ավիաընկերությունները չեն վճարել աշխատակիցների աշխատավարձերը ու չեն կատարել պայմանավորվածությունները, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել գործադուլների:

Իրադրությանն արձագանքել է նախագահ Մաուրիսիո Մակրին՝ հայտարարելով, որ պետք է սկսել բանակցություններ ու բնականոն իրականացնել չվերթները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում