Բակո Սահակյանն ընդունել է Դավիթ Սանասարյանին
09/11/2018 11:24
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին եւ նրա տեղակալ Ալբերտ Աբգարյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Նարեկ Հարությունյանը, քննարկվել են տվյալ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում