Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է

Երևան-Բյուրական-Երևան երթուղու խնդիրը կարգավորվել է

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Վերջին օրերին բազմաթիվ ահանզանգեր են հնչել Երևան-Բյուրական-Երևան թիվ 519 երթուղու չվացուցակի խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես այն մասին, որ երեկոյան ժամերին այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չեն կատարվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուների հետ տեղի ունեցած քննարկման և բանակցությունների արդյունքում Երևան-Բյուրական-Երևան երթուղու չվացուցակում կատարվել է փոփոխություն, համաձայն որի Երևանից Բյուրական երթուղու վերջին երթը սահմանվել է ժամը 19։55-ին։ Փոխադրումները կիրականացվեն չվացուցակի պահանջներին համապատասխան։

Միջպետական և միջմարզային երթուղիներից օգտվող ուղևորներին խնդրում ենք ուշադիր լինել, երթուղիների չվացուցակներում խախտումներ նկատելու դեպքում տեղեկացնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն և ՀՀ կառավարությանն անընթեր քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչություն, իսկ միջպետական և միջմարզային երթուղիների փոխադրողներին կոչ ենք անում հետևել սահմանված չվացուցակներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում