AM | RU
USD
EUR
RUB

Էրդողանի Փարիզ կատարելիք այցի դեմ հայտարարությունը ստորագրել են 65 հայտնի գործիչներ. այն հրապարակել է Le Monde-ը

 
 

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, որի ներքո ստորագրել են ինչպես հայ, այնպես էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հայտարարությանը միացած անձինք իրենց բողոքն են արտահայտում նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Փարիզ կատարելիք այցի կապակցությամբ, որն այստեղ մասնակցելու է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողություններին: Գործիչները դատապարտում են Թուրքիայի նախագահի ներկայությունը արարողություններին, ինչը, ըստ նրանց, կարող է խաթարել դրանց իմաստը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ժխտողական պետություն Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թվում է՝ այդ երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունից արել է միայն մեկ եզրակացություն. այն, որ հանցանքը կարող է գնվել»: Հայտարարությանը միացածները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից իր հյուրին ցույց տալ, որ նրա ներկայությունը հիշատակի արարողություններին չի կարող լինել հիմնավոր՝ հաշվի առնելով նաև նրա կառավարման ռեժիմի դրսևորումները, բռնաճնշումները, որոնք հակասում են 100-ամյա զինադադարի արժեքներին:

Հայտարարության ներքո ստորագրել են Եվրոպական հակառասիստական շարժման նախագահ Բենժամին Աբտանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Չենգիզ Աքթարը, պատմաբաններ՝ Անետ Բեքերը, Համիթ Բոզարսլանը, փիլիսոփա Պասկալ Բրյուկները, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Մարին Բրինիեն, Ժան Կլոդ Բուշեն, Վալերի Բուայեն, Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Քրդստանի ժողովրդավարական խորհրդի նախագահ Վեդատ Բինգոլը, նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, տնտեսագետ և քաղաքագետ Ահմեդ Ինսելը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը և այլք:

 

Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով» Էդուարդ Շարմազանով.«Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է» Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan