Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել

Թուրքական ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաքքարիի ռազմաբազայում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նախնական տվյալներով՝ պայթյուն է տեղի ունեցել ռազմաբազայի ռազմամթերքի պահեստում: Կատարվածի հետևանքով վիրավորվել է 25 զինվորական: Աշխատանքներ են կատարվում յոթ զինվորի հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում