Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Սահակյանին Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում