ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից

ԱԺ փոխնախագահի խորհրդականը՝ թեկնածու ՀՀԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysoe.am: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդական Գեղամ Պետրոսյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել թիվ 7 ընտրատարածքում:

Այս ընտրատարածքը, հիշեցնենք, ընդգրկում է Արագածոտնի մարզը:

Նկատենք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջադրվելու է Երևանի թիվ 4 ընտրատարածքում (Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն), ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը՝ Երևանի թիվ 2 ընտրատարածքում (Երևանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում