Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին

Արմեն Աշոտյանի կածիքով՝ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում լինելու են երիտասարդ դեմքեր, կուսակցության նվիրյալներ, նաև մարդիկ, ովքեր, իրենց կարծիքով, վայելում են տվյալ ընտրատարածքների բնակչության վստահությունը: ՀՀԿ-ի առկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է երկրի քաղաքական համակարգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հանրապետական կուսակցության գոյությունը մյուս խորհրդարանում պետք է մեր երկրի քաղաքական համակարգին: Իշխանությունը պարզ ձևով է լինելու, պետք է հասկանալ, թե ինչպիսի կառուցվածք, ինչ փորձ է ունենալու ընդդիմությունը: Իշխանությունը չպետք է լինի բացարձակ: Մենք այս ընտրություններում գնում ենք քաղաքական ծրագրերի շուրջ ընդդիմություն ընտրելու»,-ասաց Աշոտյանն ու հավելեց, որ իրենք բովանդակային քարոզարշավ են անելու:

Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ի պոտենցիալ թեկնածուների դեմ գործողություններ են իրականացվում: «Երբ բացահայտվի մեր ռեյտինգային ցանկը, կտեսնեք տարբեր երիտասարդ դեմքերի, որոնք կուսակցության արդիականացման արդյունք են, կտեսնեք մարդկանց, ովքեր կուսակցական երկարաժամկետ աշխատանքի փորձ ունեն՝ Հանրապետական կուսակցության նվիրյալներ են: Կտեսնեք մարդկանց, ովքեր, ըստ մեզ, վայելում են տվյալ ընտրատարածքների բնակչության վստահությանը, կտեսնեք մարդկանց, որոնց չէիք մտածի, որ կտեսնեիք: Սակայն չեք հանդիպի մարդկանց, ովքեր վերջին շաբաթներին որոշ լրատվականների վերլուծականներով, իբր մեր կուսացկության ռեյտինգային թեկնածուները պետք է լինեին»,-ասաց Աշոտյանը:

Նա վստահեցրեց, որ ՀՀԿ-ն շարունակելու է քաղաքական պայքարը: Աշոտյանի կարծիքով՝ ընդդիմությունը պետք է ստեղծի արդյունք, որ հակակշռի իշխանությանը:

Նա տեղեկացեց, որ համաձայն կուսակցության սկզբունքի՝ ինքն առաջադրվելու է նաև Կենտրոն, Նորք Մարաշ, Նուբարաշեն թիվ 4 ընտրատարածքներում: «Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր երկրին պետք է գիտակ, խելացի, ուժեղ ընդդիմություն, ձայն տալ Հանրապետական կուսակցությանը՝ մասնավորապես ինձ»,-եզրափակեց Աշոտյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում