Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ

Այս պահին Ժիրայր Սեֆիլյանը Հայաստանի քաղաքացի չէ, հետևաբար չի մասնակցի ընտրություններին. խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: Վերջին օրերին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին իրարամերժ տեղեկություններ տարածվեցին: Նախ հայտարարվեց, թե Սեֆիլյանին մերժել են շնորհել ՀՀ քաղաքացիություն, հետո էլ տարածվեց, թե արդեն շնորհվել է:

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Սասնա ծռեր» կուսակցության մամուլի քարտուղար Վահագն Ավագյանը հստակեցրեց, որ մերժվել է, մասնավորապես, Սեֆիլյանին հետին թվով քաղաքացիություն ստանալու դիմումը, որը ՀՀ պատկան մարմիններին ուղղվել էր և Ժիրայր Սեֆիլյանի, և մի շարք մտավորականների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում