Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

Սամբիստները երեք մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականը նոյեմբերի 8-11-ը Բուխարեստում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում նվաճեց երեք մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզական սամբո մրցաձևում 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է առաջնության արծաթե, 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր:

Մարտական սամբո մրցաձևում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը նվաճել է արծաթե մեդալ: Սամբոյի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել թիմի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում