ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով նեղ ֆորմատով քննարկումներ են տեղի ունեցել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը.

«Բոլորիս խորհուրդ եմ տալիս սպասել դեկտեմբերի 6-ին: Քննարկումներ են եղել նեղ ֆորմատով, որոնց մասին տեղեկությունները հասանելի չեն: Այդ նեղ ֆորմատով որոշում է կայացվել գլխավոր քարտուղարի հարցին անդրադառնալ, այն քննարկել դեկտեմբերի 6-ին», – ասաց Դավիթ Տոնոյանը:

Նա ընդգծեց՝ ՀԱՊԿ հայտարարությունների վրա որևէ կերպ չի ազդում՝ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի, թե այլ երկրի ներկայացուցիչ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում