ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի

ՊՆ-ն բնակարան կտրամադրի շուրջ 1400 զորացրված զինծառայողի

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1400 զինծառայող ծառայության ավարտից հետո Պաշտպանության նախարարության կողմից բնակարան կստանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Այսօր ՊՆ-ի բնակարանային ֆոնդը N թիվ է, որը ստեղծված է 25 տարվա ընթացքում: Այսօր կարիքավորների թվաքանակը համարյա հավասար է այդ թվին: Մոտ 1400 զինծառայողի բնակարանները ծառայողական ֆոնդից փոխանցվելու են մասնավորեցման: Այդ աշխատանքն արդեն իսկ կատարվում է, և մոտ 122 զինծառայող մեկ ամսվա ընթացքում, որպես սեփականություն, ստացել է բնակարան: Ընդ որում, ստանում են նրանք, ովքեր կարիքավոր են»,– ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք հետևողական են, որպեսզի բնակարանների տրամադրման հարցում պահպանվի արդարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում