Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը և Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն չեն մասնակցի ԱԺ ընտրություններին

Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը և Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն չեն մասնակցի ԱԺ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայ Ազգային կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցությունները որոշել են չմասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՀԱԿ-ն այդ որոշումը կայացրել է այսօր ՀԱԿ քաղաքական խորհրդի նիստում։

Հիշեցնենք՝ ՀԱԿ-ի նախագահը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, իսկ ՀԺԿ-ն նախագահում է Ստեփան Դեմիրճյանը։

Նշենք, որ ավելի վաղ ընտրություններին չմասնակցելու որոշումներ էին կայացրել ՀԴԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԺԴ-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում