«Ժամանակ». Ինչի՞ համար են բացվելու հարյուրավոր ԱՁ-ներ

«Ժամանակ». Ինչի՞ համար են բացվելու հարյուրավոր ԱՁ-ներ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում:

Նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան: Ընտրություններից անմիջապես հետո այս ԱՁ-ները, բնականաբար, կլուծարվեն:

Սա ընտրակաշառքը շրջանցելու օրինական տարբերակ է համարվում, քանի որ մարդը փող է ստանում ոչ թե քվեարկելու, այլ ԱՁ-ում աշխատելու դիմաց, կարևոր չէ, որ նրա կատարած միակ աշխատանքը լինելու է ԲՀԿ-ի օգտին քվեարկելը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում