Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան

Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում