Հռիփսիմե Խուրշուդյանը այլևս չի մասնակցի միջազգային մրցաշարերի

Հռիփսիմե Խուրշուդյանը այլևս չի մասնակցի միջազգային մրցաշարերի

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի նախկին անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի համար կարիերան ավարտված է:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: «Հռիփսիմեն իր համար կարող է մարզվել, բայց այլևս չի մասնակցի միջազգային մրցաշարերի: Նրան հանել ենք ծանրամարտի հավաքականի ցուցակից, և նա այլևս չի համարվում ֆեդերացիայի հովանու ներքո աշխատող հավաքականի անդամ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում