Ադրբեջանի Սամուխի էլեկտրակայանում պայթյուն է գրանցվել

Ադրբեջանի Սամուխի էլեկտրակայանում պայթյուն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սամուխի շրջանի էլեկտրակայանում նոյեմբերի 14-ի առավոտյան գրանցված պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ տուժել է Ադրբեջանի քաղաքացի 1978թ. ծնված Էլմիր Հասանովը:

Հասանովը ստացել է 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Պայթյունի պատճառները ճշտելու նպատակով քննություն է իրականացվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում