AM | RU
USD
EUR
RUB

Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Մասիս Մայիլյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել «Ազատ Արցախ» հանրապետական թերթին: Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են հարցազրույցի ամբողջական տարբերակը, որը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Մայիլյան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների և հատկապես Հայաստանից ԱՄՆ հեռացող դեսպանի աղմկահարույց հայտարարության ֆոնին Դուք վերստին հստակեցրիք ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ԱՀ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Մադրիդյան սկզբունքները վաղուց արդեն հնացած են և չեն կարող հիմք ծառայել բանակցային գործընթացի համար։ Նաև կարևորեցիք միջնորդների հետ աշխատանքն այնպիսի հունով, որ նրանք կարգավորման համար հնացած մոտեցումներ չօգտագործեն։ Կուզենայինք իմանալ՝ արդյո՞ք հնարավորություն եք ունեցել այս տեսակետը փոխանցել միջնորդներն։

-ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կայացած հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ բանակցային գործընթացի եռակողմ ձևաչափի վերականգնման և բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումների վերանայման անհրաժեշտության վերաբերյալ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում ընդգծել ենք, որ մեր դիրքորոշումը բխում է կարգավորման գործընթացի առաջմղման շահերից, ինչը թույլ կտա նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Ինչ վերաբերում է ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Միլսի հայտարարությանը, հարկ եմ համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային բնույթ չի կրում։ Եվ պատահական չէ, որ նույն Միլսի դիտարկմամբ՝ հայ հասարակությունը չի ընդունում որևէ հեռանկար՝ կապված տարածքային զիջումների հետ։

Տարիներ շարունակ հնարավորություն եմ ունեցել տարբեր միջազգային փորձագիտական և դիվանագիտական շրջանակներին ներկայացնել, թե ինչու այս հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Մասնավորապես, հարցը նրանում է, որ երբ 1988թ. սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքները, անգամ ԼՂԻՄ-ի կազմում գտնվող շրջաններից մեկն ադրբեջանցիների վերահսկողության տակ էին։ Այսինքն, չնայած այդ տարածքները վերահսկում էին ադրբեջանցիները, այնուամենայնիվ, հակամարտություն կար։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի կողմից տարածքային զիջումների պարագայում հնարավոր է հասնել հակամարտության կարգավորմանը։

Այս ամենը վկայում է այն մասին, որ հիմնախնդրի լուծման հնարավորությունների որոնումը տարածքային զիջումների հիման վրա անհեռանկարային է և չի արտացոլում հակամարտության էությունը։

Ինչպես բազմիցս նշել է Արցախի Հանրապետության Նախագահը՝ կարգավորման առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

-Պաշտոնական Ստեփանակերտը միջազգային հանրությանը ներկայանում է անփոփոխ դիրքորոշմամբ, այն է՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնում և Արցախի մասնակցությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ն. Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ուժեղ մանդատ կունենա, ինչը թույլ կտա վճռական քայլեր ձեռնարկել որոշ ուղղություններում, ներառյալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի խորհրդականի հայտարարությունը։

-Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են։ Արցախի Հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ հետևողականորեն ընդգծել են բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ դրանց բոլոր փուլերին Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ, ինչն առանցքային է խաղաղ կարգավորումն առաջ մղելու և գործընթացում արդյունավետություն ապահովելու համար։ Կարգավորումն, իր հերթին, պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչման վրա։ Այս առումով հարկ եմ համարում վերահաստատել Արցախի իշխանությունների պատրաստակամությունը՝ դե յուրե ստանձնել տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին հայտնել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչը նաև ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումներին, ապա դրանք, տարբեր պատճառներով պայմանավորված, անիրական են։

-Մեր հարևան և բարեկամ երկրի՝ Իրանի հետ հայկական երկու պետությունների հարաբերությունները մշտապես հավասարակշռված են եղել։ Իրանի նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցների համատեքստում հարավկովկասյան հանրապետությունների դիրքորոշումները կարող են տարբեր լինել՝ այդ երկրի հետ հետագա հարաբերությունները կառուցելու առումով։ Հնարավո՞ր է, արդյոք, Իրանի նկատմամբ Արցախի դիրքորոշման փոփոխություն։

-Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումը Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա։

-Ձեր հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և մասնավորապես Բաքվի կողմից հակամարտության կարգավորման բացառապես խաղաղ հունին վերադառնալու կոչերի անտեսման փաստին, շեշտել եք այն միտքը, որ անհրաժեշտ են Ադրբեջանին զսպելու նոր միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ, ինչը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունը։ Այդ առնչությամբ ի՞նչ կասեք։

-Ներկայումս մենք մեր անվտանգությունն ապահովում ենք հիմնականում ռազմական միջոցներով, որը դասվում է «կոշտ ուժի» տարրերի շարքին։ Սակայն համոզված ենք, որ անվտանգության աստիճանի բարձրացման նպատակով անհրաժեշտ է նաև «փափուկ ուժի» տարրերի, մասնավորապես՝ Ադրբեջանի նկատմամբ զսպման քաղաքական-դիվանագիտական միջոցների կիրառում, ներառյալ՝ Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլեր: Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է, որը կապահովի խաղաղ գործընթացի անշրջելիությունն ու տարածաշրջանային անվտանգությունը:

 

Լրահոս
ՀՀ-ում ՌԴ դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի սերտ համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Փաշինյանը պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը. Շարմազանով Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է Ս. Իսահակ Պարթև Հայրապետի տոնն «Ժամանակ». «Իմ քայլում» շատերը կողմ են նման օրենքի ընդունման «Ժողովուրդ». Վանեցյանը Կոստանյանի հետ աշխատելու մասին «Հրապարակ». «Ես կարողանում եմ միաժամանակ մի քանի բան անել՝ և՛ լսել, և՛ գրել, և՛ կարդալ, և՛ ընդհանրապես» «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցությունը որոշել էր աշխատասենյակների բաշխումն օրիգինալ ձևով իրականացնել «Ժամանակ». Շարունակվում է խոզի և տավարի մսի էժանացումը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 23 Մեր տարածաշրջանը կոկորդիլոսին հարմար չէ, մեր ժողովուրդը գառի միս է շատ սիրում. Ուրցաձորի գյուղապետ Բենզինը թանկացել է 10 դրամով. ՏՄՊՊՀ-ն հաստատում է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարող կին գործիչը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին Ադրբեջանում շարունակվում է ռազմականացումը, սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ են կատարվում. Դավիթ Բաբայան Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք. Արամ Ա Հայաստանում օրենքով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը Էրդողանը Սիրիայի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ ՀԱՊԿ երկրները որեւԷ տագնապ չունեն նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետաձգման պատճառով. Պեսկով Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով զարկ է տվել ինժեներական աշխատանքներին. Թևան Պողոսյան ԵԱՀԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում դրական դինամիկայի հույս ունի Էկվադորի արևելքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի Թուրք-քրդական բախումների հետևանքով վնասված հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին կվերականգնվի Խմբի աշխատանքներին իմ մասնակցությունն այդքան էլ նպատակահարամար չեմ գտնում. Տեր Ասողիկ Ոչի'նչ և ո'չ ոք չի կարող մեզ հետ պահել։ Կրկնում եմ,ո'չ ոք և ոչի'նչ։ Զեյնալյանը չի հերքում, որ փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին Արդարադատության նախարարի խոսքով՝ դատական ակտերի վերանայումը պետք է ողջախոհ ձևով կատարվի Երբեք մի արթնացրա հույսեր, որոնք բավարարել չես կարող. Արմեն Աշոտյան Թուրքիան զորավարժություն է անցկացնում ՆԱՏՕ-ՀԱՊԿ սահմանին և դրան պետք է լուրջ մոտենալ. Ռուբեն Մելքոնյան ԵԽ նոր զեկույցը խիստ քննադատում է Էրդողանի քաղաքականությունը. անդրադարձ կա Ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստանին Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք ՀԱՊԿ-ում համակերպվել են, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում ևս մեկ տարի չի լինի լիարժեք գլխավոր քարտուղար Մոտիկներին ամեն ինչ, մյուսներին՝ օրենքով. առողջապահության 2019թ. պետպատվերի բաշխման ոլորաններում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan