Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին

Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեծացնել պետության կողմից կուսակցություններին հատկացվող ֆինանսական օժանդակությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ պատգամավորն առաջարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով կուսակցությունների ֆինանսավորումը 3 մլն 538 հազար դրամից կդառնա 776 մլրդ 540 հազար դրամ, այսինքն մոտ 7 անգամ կավելանա:

«Բյուջեի վրա այսպիսի բեռ դնելն արդարացված չէ, և առաջարկում ենք բացասական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում