Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները

Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները

 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ. Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը քննարկման առարկա դարձնել Վճռաբեկ դատարանում, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի hասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:

«Նիստն ընթանում է, երկու բողոքները քննվում են: Դատական նիստը դռնփակ է, ավարտելուց հետո տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Խաչատրյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ էր ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում