AM | RU
USD
EUR
RUB

Եվրախորհրդարանում կողմ են Թուրքիա-ԵՄ բանակցությունների պաշտոնապես առկախմանը

 
 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին ներկայացրել է Թուրքիայի վերաբերյալ իր հերթական զեկույցի նախնական տարբերակը։ Նոյեմբերի 14-ին Ստրասբուրգում ներկայացված փաստաթղթում Փիրին կոչ է արել պաշտոնապես առկախել ԵՄ-Թուրքիա բանակցությունները, քանի որ Թուրքիան չի համապատասխանում «Կոպենհագենյան չափանիշներին»։ Այս մասին կգրում է Էրմենիհաբերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվել 2016թ․ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծայր առած զանգվածային ձերբակալությունների, կալանավորումների, աշխատանքից հեռացման դեպքերին, մամուլի և խոսքի ազատության սահմանափակումներին։ Կոչ է արվել հրատապ միջոցներ ձեռնարկել քրդական հարցը խաղաղ քաղաքական գործընթացների ճանապարհով լուծելու նպատակով։ Փիրին դատապարտել է նաև ընդդիմադիր պատգամավորների կալանավորման դեպքերը՝ կոչ անելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ հնարավորինս արագ որոշում կայացնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի գործով։

Միևնույն ժամանակ, ԵՄ զեկուցողը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ բոլոր կամուրջները այրել պետք չէ։ Ընդգծվել է Թուրքիայի դերը փախստականների հիմնախնդրի հաղթահարման հարցում և կոչ է արվել ԵՄ երկրներին՝ այս հարցում ֆինանսական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։

Զեկույցի նախագիծը նախ պետք է հաստատվի Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո հունվարին կամ փետրվարին վերջնական քվեարկության կդրվի ԵԽ-ում։ Զեկույցի՝ Թուրքիա-ԵՄ բանակցությունների առկախման կոչը ներառող հատվածի փոփոխություն չի ակնկալվում։

Նշենք, որ Թուրքիա–ԵՄ բանակցությունների դադարեցման համար անհրաժեշտ է, որպեսզի Եվրահանձնաժողովը հանդես գա համապատասխան առաջարկով, իսկ ԵՄ անդամ երկրների առաջնորդները հաստատեն այդ առաջարկը։

Հավելենք նաև, որ նախորդ տարի Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցն ընդունելիս Եվրախորհրդարանը զգուշացրել էր, որ եթե Թուրքիայում վերջին սահմանադրական փոփոխությունները իրավական ուժի մեջ մտնեն, ապա ԵԽ-ն կպահանջի պաշտոնապես դադարեցնել ԵՄ անդամակցության բանակցությունները։ Պատճառն այն է, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի՝ Թուրքիայում ներկա կառավարման համակարգը համատեղելի չէ ուժերի տարանջատման սկզբունքի հետ, ինչը հակասում է Կոպենհագենյան քաղաքական չափանիշներին։

Լրահոս
5 մլն դրամ 100 օր անտոկոս ժամանակահատվածով Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ- վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ Զեյնալյանն այցելել է Նաիրի Հունանյանին Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով վերաքննիչը մերժել է հայցվոր կողմի միջնորդությունը Հայաստանն ու Ռուսաստանը ՀՀ-ում գործող կենսալաբորատորիաների աշխատանքի թափանցիկությունը երաշխավորող փաստաթուղթ են նախապատրաստում Բոլոր ՔԿՀ-ներում ներդրվել է դատապարտյալների համար տեսակապի հնարավորություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնի հետ Փաշինյանը նոր խորհրդական է նշանակել Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից ավելի քան 100 F-35 կործանիչ գնել Բակո Սահակյանն Արցախի ԱԻՆ պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Լևոն Մնացականյանին Արցախում զինծառայող է վիրավորվել ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan