ԱՄՆ-ը քննարկում է Գյուլենին արտաքսելու հնարավորությունը
15/11/2018 23:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:
Պաշտոնական Անկարան արդեն երկար ժամանակ է պահանջում է ԱՄՆ-ից արտահանձնել Գյուլենին:
Ամերիկյան կողմն նոյեմբերի 14-ին հայտարարել է, որ որոշել են 4 բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունը հետաքննելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում