AM | RU
USD
EUR
RUB

Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ այցելած ռուս բլոգերներ Նատալյա Անոխինան և Անտոն Ֆրոլովը իրենց բլոգում հոդված ե գրել Արցախի մասին, որում անդրադարձել են արցախյան խոհանոցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը բլոգերները մասնակցել են Արցախում անցկացված գինու փառատոնին, որից հետո ներկայացրել ե իրենց տպավորությունները:

«Լեռնային Ղարաբաղում, մասնակցելով գինու փառատոնին, մենք մոտեցանք սեղանին, որտեղ ժենգյալով հաց էին վաճառում: Այս համեղ կարկանդակի մասին մենք վաղուց գիտեինք: Դրանց միջուկը բաղկացած է մանր կտրտած տեղական 17 տեսակի կանաչիներից: Այն միշտ մատուցվում է տաք վիճակում, շատ համեղ է: Սակայն դրանց չափսերը սովորաբար այնպիսին են, որ մարդը միանգամից դժվարությամբ է կարողանում ուտել այն, հատկապես, երբ կուշտ է ու բլոգ-տուրերի ընթացքում օրվա մեջ երեք անգամ սնվում է»,- գրել են բլոգերները:

Բլոգերները պատմում են, որ այն պահին, երբ մոտեցել են ժենգյալով հաց գնելու ու չեն կողմնորոշվել, թե քանի հատ կարող են ուտել, մի անծանոթ հետաքրքրվելով և իմանալով, որ նրանք Ռուսաստանից հյուր են, հյուրասիրել է իրենց: «Դուք մեր հյուրերն եք, ես ձեզ հյուրասիրում եմ»,- ասել է անծանոթը, ով վճարել է ու հեռացել:

«Եթե երբևէ կլինեք Լեռնային Ղարաբաղում, անպայման փորձեք ժենգյալով հացը: Հավանաբար, դա տեղական ամենահայտնի ուտեստն է: Դրանք կարելի է գնել Ստեփանակերտի շուկայում: Այնտեղ ժենգյալով հացը կպատրաստեն ձեր աչքերի առաջ: Միայն հաշվի առեք, որ շուկա աշխատում է վաղ առավոտից: Մի արգելակեք, շուտ արթնացեք ու շտապես այնտեղ»,- ասված է հոդվածում:

Բլոգերները գրում են, որ իրենք Արցախում 4 օր են անցկացրել, և այդ ընթացքում իրենց այնպես են կերակրել, որ դրանից հետո երկու կիլոգրամ քաշ են հավաքել: «Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի խոհանոցը նման է հայկական խոհանոցին՝ քյաբաբ, խորոված, բանջարեղեն, կանաչի, կոմպոտներ և գինի… դրանցով ձեզ կուրախացնեն միշտ և ամենուր: Որպես նախաուտեստ պարտադիր բերում էին թարմ բանջարեղեն, թթու, կանաչի պանիր, սմբուկի խավիար և մի քանի տեսակի հաց: Ընդ որում, բանջարեղենն այստեղ այն չէ, ինչը մեզ մոտ խանութներում վաճառում են: Ղարաբաղում բանջարեղենը միշտ թարմ է: Այնտեղ լոլիկից լոլիկի հետ է գալիս, վարունգից՝ վարունգի: Մեզ մոտ թթուն ոչ բոլոր հավաքներին է ընդունված մատուցել, բայց Ղարաբաղում առանց դրա չի լինում: Ընդ որում, այստեղ միայն թթու վարունգ ու լոլիկ չի մատուցվում: Դրանց հետ մեկտեղ մատուցվում է թթու ծաղկակաղամբ, պղպեղ, բամիա և մեզ համար անհայտ կանաչի»:

Արցախ այցելած բլոգերներին տպավորել են նաև այնտեղ մատուցվող աղցանները, տարատեսակ տաք ուտեստները: Հոդվածի վերջում նրանք անդրադարձել են Ստեփանակերտի շուկային՝ խորհուրդ տալով Արցախ այցելելու դեպքում անպայման լինել շուկայում, քանի որ այնտեղ կարելի է հանդիպել ամեն ինչ, ինչ կա Արցախում: «Եթե նույնիսկ դուք չեք պլանավորում ոչինչ գնել, կարող եք այնտեղ հետաքրքրիր ֆոտոսեսիա կազմակերպել»,- ասված է հոդվածում:

Բլոգերները խոստանում են մեկ այլ հոդվածով անդրադառնալ Լեռային Ղարաբաղի գինուն:

 

Լրահոս
Կիևի Սոֆիայի տաճարում օծված խաչքարն իր տեղը գտավ Ազգային արգելոցում Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար «Ժողովուրդ». Ինչպիսին կլինի կառավարության կառուցվածքը «Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է «Ժամանակ». Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում «Ժամանակ». Ջերմ համագործակցություն ԲՀԿ-ի և ՀՀ ոստիկանության միջև ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan