Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Ջիբրալթարի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Ջիբրալթարի դեմ խաղում Հայաստանի հայտացուցակը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արմեն Գյուլբուդաղյանցը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Արսեն Բեգլարյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Գրիգորյան,Լևոն Հայրապետյան, Էդգար Մալաքյան, Ալիկ Առաքելյան, Գոռ Մալաքյան, Գևորգ Ղազարյան, Ալեքսանդր Կարապետյան, Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Յուրա Մովսիսյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Հայրապետյան, Նարեկ Պետրոսյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Ռումյան Հովսեփյան, Սարգիս Ադամյան, Արթուր Քարտաշյան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում դեռևս 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստանի ընտրանիները: 3 միավորվ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում