AM | RU
USD
EUR
RUB

«Գալաքսի» ընկերությունների խումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին

 
 

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա (Global Entrepreneurship Week - GEW) 2018թ. միջոցառումների շրջանակում ԱՄՆ դեսպանատունը նախաձեռնել է կարիերայի և ձեռնարկատիրության աջակցության 2018թ. ծրագիրը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանում անցկացվեց կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին մասնակցում էին բազմաթիվ ընկերություններ, այդ թվում «Գալաքսի» ընկերությունների խումբի կազմում ներկայացված Ucom, IUnetworks և TI’ME ընկերությունները։

Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառի նպատակը ուսանողներին ապագա գործատուի ընտրման հարցում օգնելն էր, ինչպես նաև հնարավորություն տալը տեղում ծանոթանալու կարիերայի հնարավորությունների մեր երկրի լավագույն գործատուների կողմից։ Այդ տեսանկյունից Ucom-ի՝ որպես առաջատար հայկական օպերատոր, ներկայացրած աշխատատեղերի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր, իսկ IUnetworks-ը հատկապես հետաքրքիր էր ծրագրային ապահովմամբ և նորարարական լուծումներով հետաքրքրվող ինժեներական բուհերի ուսանողներին։ TI’ME-ը որպես վաճառքների և սպասարկման ոլորտի լավագույն ներկայացուցիչ հետաքրքիր է երիտասարդների համար նաև այն պատճառով, որ հայկական այս ընկերությունում աշխատելու հեռանկարները տարածվում են նաև TI’ME-ի Վրաստանի և Բելոռուսի ներկայացուցչություններում։

«Մեզ համար մարդիկ ամենակարևոր արժեքն են ու ամենից կարևոր գործընթացը տաղանդների զարգացման հնարավորություններն են մեր գործընկեր բոլոր կառույցներում։ Կարիերայի տոնավաճառը հատկապես կարևոր է, քանի որ հնարավորություն ենք տեսնում նոր երիտասարդներ ներգրավվելու մեր շարքերում։ Նոր սերունդը բերում է նոր մոտեցումներ ու սահմանում նոր հնարավորություններ բիզնեսի զարգացման համար»,- նշեց «Գալաքսի» ընկերությունների խումբի Մարդկային Ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ Կարիերայի տոնավաճառի շրջանակում տրվել է ընկերության Կարիերայի հայտարարության միասնական բազայի մեկնարկը, որի շրջանակում ուսանողները և ոլորտի պրոֆեսիոնալները կարող են ավելացնել իրենց էլ-փոստի հասցեն և հայտարարություններ ստանալ Հայաստանի լավագույն 16 գործատուներից։

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1999թ.-ից և հանդիսանում է Հայաստանի ամենապատասխանատու ու նորարարական գործատուն։ Ընկերությունների խմբում ավելի քան 3000 աշխատակիցներ են աշխատում և ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը։

Լրահոս
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan