Գերմանիան ու Ֆրանսիան համաձայնության են եկել եվրագոտու միասնական բյուջեի հարցում. Spiegel
16/11/2018 20:34
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունները կոնսենսուսի են եկել եվրագոտու միասնական բյուջե ստեղծելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Spiegel պարբերականը:
Spiegel-ի տվյալներով՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Օլաֆ Շոլցը և Բրյունո Լե Մերը մտադիր են նոյեմբերի 19-ին համապատասխան կոնցեպտը ներկայացնել Եվրախմբին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում