«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի

«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի մարդամոտ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության լիդեր Էդմոն Մարուքյանը վերջին շրջանում դժվարությամբ է շփվում լրագրողների հետ, ԱԺ դահլիճից դուրս է գալիս, կիրառում իշխանավորներին հատուկ «տրյուկը»՝ հեռախոսը դնում ականջին ու «հաղթական» անցնում երկար միջանցքով, որ լրագրողները հարցեր չուղղեն։

Հարցին՝ քանի՞ տոկոս եք ակնկալում սպասվող ընտրություններում, նա մեծ «դժվարությամբ» կտրվելով հեռախոսից՝ ասաց․ «Երկրորդ տեղն ենք»։ Մոտավորապես քանի՞ հոգով։ «Չեմ կարող ասել՝ շատ»։ Ի՞նչ ուժեր եք տեսնում ապագա պառլամենտում։ «Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք»։ Իսկ «Մենք» դաշի՞նքը, ասում են՝ փայլուն միավորում է ստացվել՝ Արամ Սարգսյանով և Խաչատուր Քոքոբելյանով․ որպես լիբերալ ուժ, որ Արամը գնացել է, չե՞ք տխրում։ «Արամ Սարգսյանն իմ լավագույն ընկերն է»։ Կմտնե՞ն իրենք պառլամենտ։ «Չգիտեմ՝ երկրորդ տեղը մենք ենք»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում