Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել են սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, ԱՄՆ-ում գյուլենականների գործով ընթացող հետաքննություններին ու Սիրիայում հակաահաբեկչական պայքարին:

Թուրքիայի նախագահը ցավակցություններ է հայտնել Կոլիֆորնիայում բռնկված լայնամասշտաբ հրդեհներում մահացած ամերիկացիների համար:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ Խաշոգջիի սպանությունը պետք է բացահայտվի:

Նախագահները վերահաստատել են հաստատակամությունն ահաբեկչության դեմ պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում