AM | RU
USD
EUR
RUB

«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Financial Times պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգությամբ հայ է, ստվարածավալ հոդված է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոության մասին, որը նա երկար տարիներ հետաձգել էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը հոդվածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո»:

Ռապտոպուլոսը հոդվածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել, սակայն շարունակ հետաձգել է այցը: «Դա մեզ համար ասես այցելություն լիներ դեպի լուսին: Սակայն մյուսներն արդեն եղել էին այնտեղ: Ուստի ես էլ թռիչքի տոմսեր պատվիրեցի ինձ և ծնողներիս համար»,- պատմում է նա:

Հեղինակը գրում է, որ Հայաստանում գտնվելու առաջին օրերին իրենք չէին կարողանում հավատալ, որ ի վերջո իրենց հայրենիքում են: «Երևանը նման է փոքր, հարավային եվրոպական մի քաղաքի՝ բացօթյա սրճարաններով, գինու բարերով, յուրահատուկ թանգարաններով և սիմետրիկ կենտրոնական հրապարակով: Ձնապատ Արարատ լեռը, որտեղ ըստ Աստվածաշնչի կանգ էր առել Նոյի տապանը, մշտապես քո տեսադաշտում է»,- գրում է Լիլա Ռապտոպուլոսը: Նա պատմում է, որ Հայաստանում մայրը վերհիշել է հայերեն արտահայտություններ, որոնք ժամանակին նրան սովորեցրել էր իր մայրը:

Հայաստանում գտնվելու օրերին նրանք եղել են երկրի բոլոր տեսարժան վայրերում՝ հիանալով հայկական բնապատկերներով:

«Մորս հայրը՝ Մանուել Բոզբեքյանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերապրած է: Հայոց ցեղասպանությունն իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ Թալեաթ փաշայի և ազգայնական երիտթուրքերի կուսակցության կողմից: Ես Բոզբեքյանների պատմությունը հաճախ եմ պատմում: Թվում է՝ դա պատմությունը ողջ պահելու միակ ճանապարհն է»,- գրում է հեղինակը: Ինչպես շատ հայեր, այնպես էլ նրա նախնիները մահվան երթի են տարվում սիրիական անապատներում, սակայն այն քիչ երջանիկներից են լինում, ովքեր կարողանում են փրկվել:

«Ցեղասպանությունը դեռ կենդանի հարց է: Թուրքիան շարունակում է ժխտել այն, և շնորհիվ լոբբիստական գործունեության ու ռազմավարական գործընկերների վրա գործադրվող ճնշումների՝ այն դեռևս չեն ճանաչել Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Իսրայելը և բոլոր մյուս երկրները՝ բացառությամբ 29-ի»,- գրում է Ռապտոպուլոսը:

Հեղինակը վստահ է՝ Հայաստանում ժողովուրդը լի է լավատեսությամբ: Բացի այդ, նա նշում է, որ երկիրն ունի աշխարհում հանցագործությունների ամենացածր մակարդակը:

«Մայիսի հեղափոխությունն այս երկրում իրականացվեց Facebook, Twitter սոցիալական ցանցերի միջոցով, մի սերնդի կողմից, որը չէր հիշում խորհրդային վարչակարգը, ունի բարձր կրթություն»,- նշում է նա: Ռապտոպուլոսը գրում է, որ Հայաստանում դեկտեմբերին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ակնկալվում է, որ լինելու են ազատ և արդար:

«Մեր վերջին օրը Հայաստանում նշեցինք մորս ծննդյան 69 ամյակը: Դա Երևանում մեր վերջին ընթրիքն էր. քյուֆթա, դոլմա, թուրշի, մանթի: Հայրս դիմեց մորս՝ հարցնելով. «Դեբի, դու զգո՞ւմ ես, որ սա քո երկիրն է»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո նա պատասխանեց. «Ես զգում եմ, որ ունեմ մշակույթ, և այդ մշակույթն ունի երկիր»,- եզրափակել է հոդվածը Լիլա Ռապտոպուլոսը:

 

 

Լրահոս
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական «Ժամանակ». Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել «Հրապարակ». Թեժ պայքար սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար «Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը «Ժողովուրդ». Դատավորը դիմել է ՍԴ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan