«Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն

«Փաստ». Մարզերի ճանապարհային ոստիկանները՝ ծայրահեղությունից ծայրահեղություն

«Փաստ» թերթը գրում է. «Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք ճանապարհային ոստիկանության՝ վերջին շրջանի ալարկոտ գործողություններին: Ավելին, նշել ենք այն պատճառները, որոնք ստիպում են տեսուչներին՝ մեղմ ասած, չհետևել կարգուկանոնին, չտեսնելու տալ ակնհայտ խախտումները: Եվ ահա, ընտրությունների շեմին, ի պատասխան քննադատությունների, որ վատ են աշխատում, հատկապես մարզերում վերջին օրերին խիստ ակտիվացել են ՃՈ աշխատակիցները: Սակայն, ինչպես «Փաստին» ահազանգում են մարզերից, նրանք հիմա էլ ընկել են մյուս ծայրահեղության մեջ, որը, ըստ մեր զրուցակիցների, իսկական տեռոր է հիշեցնում:

Մեր տեղեկություններով, հրահանգ է իջեցված առավելագույնս խիստ լինել, աշխատանքները կատարել պատշաճ կերպով, իսկ ահա մարզերի տեսուչներն ընկել են կարոտախտի գիրկը. նրանք ղեկավարության՝ խիստ լինելու հրահանգը փաստացի ընկալել են որպես տոտալ «ակտ գրելու» կոչ, ինչպես նախկինում էր: Արդյունքում շատ տեղերում փաստաթղթեր ստուգելու պատրվակով (ասում են՝ հատուկ գործողության շրջանակներում է) կանգնեցնում են ավտոմեքենան և միանգամից ակտավորում նույնիսկ այնպիսի խախտումների դեպքում, որի համար նախատեսված է զգուշացում կամ ժամկետ՝ թերությունը վերացնելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում