Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել

Ադրբեջանում բնակելի շենքում որոտացած պայթյունի հետևանքով զինվորական է մահացել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքի բնակելի շենքերից մեկում նոյեմբերի 20-ի առավոտյան պայթյուն է որոտացել, և մարդիկ մնացել են փլատակների տակ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նախնական վարկածի համաձայն՝ պայթյունը գրանցվել է գազի արտահոսքի պատճառով:

Դեպքի վայրում գործող փրկարարները փլատակների տակից հանել են 3 քաղաքացու դիակներ: Մահացածներից մեկը զինվորական է:

Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ զինվորական, ով տեղափոխվել է շրջանի զինվորական հոսպիտալ:

Տեղեկության համաձայն՝ փլատակների տակ մնացած մյուս անձանց որոնման աշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում