AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը կենտրոնանում է արժույթի, մենք՝ արժեքների վրա. Դավիթ Բաբայան

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիա և ԱՄՆ կատարած վերջին այցերի ֆոնին (նպատակը ամենամյա հեռախոսամարաթոնին և հեռուստամարաթոնին մասնակցելն է՝ խմբ.) ադրբեջանական կողմը հերթական հիստերիան է բարձրացրել։

Բակո Սահակյանի այցերը և դրանց ընթացքում տեղի ունեցած հանդիպումները պաշտոնական Բաքվի վրդովմունքն էին առաջացրել: Այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ֆրանսիայի կողմից մշտապես կիրառվող, երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները այդ երկրի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն` դիվանագիտական ուղիներով իրենք բողոք կներկայացնեն նաև ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ:

Թե ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդ երկրի նման պահվածքը, Panorama.am-ի թղթակիցը հարց ուղղեց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանին։

Վերջինս նկատեց, որ սա Արցախին միջազգային հանրությունից մեկուսացնելու Ադրբեջանի հերթական անհաջող փորձն է։

«Ադրբեջանն, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտել Արցախի կողմից ցանկացած քայլ և քաղաքականություն՝ ուղղված տարբեր երկրների հետ համագործակցություն հաստատելուն։ Այդ երկիրը խոչընդոտում է՝ ծախսելով հսկայական գումարներ, միլիարդավոր դոլարներ։ Սակայն այդ ամենն արդյունավետ չէ։ Իհարկե, մենք սրանով չպետք է հանգստացնենք մեզ և այդ ամենին լուրջ չվերաբերենք։ Բայց իրականությունն այնպիսին է, որ այդքան փող ծախսելով՝ նրանք չեն հասնում ցանակալի արդյունքի։ Դա նյարդայնացնում և հիստերիայի մեջ է գցում Ադրբեջանին»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նրա համոզմամբ՝ Արցախին մեկուսացնելու հակառակորդ երկրի փորձերը շարունակական բնույթ են կրում, և Ադրբեջանը նպատակ չունի հրաժարվելու այդ քաղաքականությունից։

«Մենք սա պետք է շատ լավ պատկերացնենք և երբևիցե չթուլանանք, չմտածենք, որ Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունն ու գերնպատակը։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար որևէ մեկը մեր փոխարեն դիմագրավող քայլեր չի ձեռնարկելու։ Մենք առաջին հերթին պետք է շարունակենք էլ ավելի ամրապնդել մեր եռամիասնությունը՝ Մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներուժի համախմբումը։ Զուգահեռաբար պետք է աշխատենք նաև երկրի ներսում, միջազգային հարթակներում աշխատող լավ կադրեր պատրաստենք։ Այդ ներուժը կա, մենք ունենք տաղանդավոր և հայրենանվեր դիվանագետներ, այդ թվում՝ Սփյուռքի տարբեր կառույցներում»,-նշեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։

Դավիթ Բաբայան ընդգծեց, որ որքան էլ Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ շնորհիվ Հայաստանի և հայկական սփյուռքի մեծ աջակցության՝ իրենք ոչ Ֆրանսիայում, ոչ էլ ԱՄՆ-ում մեկուսացվածության զգացողություն չունեն։

«Բայց հակառակորդը լայն ճակատով է աշխատում։ Եթե վերցնենք Ֆրանսիայի օրինակը, ապա մեր ունեցած ստույգ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, Թուրքիայի հետ համատեղ, անընդհատ ահաբեկում է Ֆրանսիայի այն քույր քաղաքների ղեկավարությանը, որոնք Արցախի հետ համագործակցության պայմանագրեր ունեն։ Մենք այդ մասին գիտենք, տեղյակ ենք 100 տոկոսով։ Փաստորեն, նրանք ջիհադ են հայտարարել մեր այն բարեկամներին, որոնք կամ պատգամավոր են, կամ ներգրաված են հասարակական-քաղաքական տաբեր քաղաքներում։ Նույն քաղաքականությունն Ադրբեջանը փորձում է վարել նաև ԱՄՆ-ում, դրա համար էլ մենք պետք է պահպանենք եռամիասնությունը և միասնական լինենք»,- ասաց Բաբայանը։

Վերջում նա նկատեց, որ հայկական կողմը չպետք է կրկնի Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, իսկ հակառակորդ երկիրն իրեն մշտապես այդպես է դրսևորում, քանի որ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական արդարությունն ու ճշմարտությունն իր կողմը չեն։ Ըստ Բաբայանի, այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հիմնական շեշտը դնում է շահի, կաշառքի և ահաբեկչության վրա։

«Իրենք կենտրոնանում են արժույթի, մենք՝ արժեքի վրա»,- ամփոփեց ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը։

Լրահոս
ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ ՌԴ-ում քաղաքական մակարդակով որոշում կա հայկական վարորդական վկայականով ավտոմեքենա վարելու արգելքը հանելու. Մելքումյան Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում հնչում են նրա ստեղծագործությունները Ռամիլ Սաֆարովին Հունգարիա վերադարձնելու պահանջով ՄԻԵԴ ներկայացված գանգատով որոշումն ակնկալվում է այս տարի ՊԵԿ-ը կանխել է մաքսային կանոնների խախտմամբ Հայաստան ոսկյա զարդեր ներկրելու փորձը ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց» Արարատ Միրզոյանը հայտնում է սահմանադրական փոփոխությունների օրակարգի առկայության մասին Թուրքիայի Մեջլիսի նախագահը հրաժարական է տվել «Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է ԱԺ խմբակցությունները Կալաշնիկովի հետ հանդիպմանը քննարկել են նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի հարցը Կնոջ պաշտպանված ու բարձր գնահատված դերը թե՛ առողջ հասարակության, թե՛ ամուր պետության պարտադիր երաշխիք է.ՄԻՊ Իսրայելական տխրահռչակ Aeronautics ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի հետ նոր գործարքի մասին Հնդկաստանում ՌՕՈՒ երկու ինքնաթիռ է բախվել ԱԱԾ-ն հաստատում է Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու լուրը Սպանությունից 15 տարի անց ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելու համար ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմեկնի Վիեննա ԵՄ-ն Ռուսաստանին ընդգրկել է մարդու իրավունքները համակարգային խախտողների ցանկում Սբ. Գևորգ եկեղեցում ադրբեջանցու նկարահանած տեսանյութը նոր չէ. Վիրահայոց թեմը պարզաբանում է Հայաստանը որևէ կերպ չարձագանքեց ռուսական առաջատար ԶԼՄ-ներին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից Արամ Առաջինը եկել է Հայաստան Նախարարի տիկնոջ ընկերությունը 2.5 անգամ, իսկ «Աստղիկ» ԲԿ-ն մեկ միլիարդ դրամով ավելի պետական ֆինանսավորում կստանա Կալանավորը փախել է Հանրապետական հիվանդանոցից Ապարանի և Արագածի ավտաճանապարհներին բուք է Հայաստանի մշակութային օրացույցում փետրվարի 19-ը տոն է. նշվում է Թումանյանի 150-ամյակը «Փաստ». Խորհրդարանակա՞ն, թե՞ կիսանախագահական «Ժամանակ». Ինչու է Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում իր մարդուն տեսնել «Ժողովուրդ». Օպտիմալացման ենթակա գերատեսչությունները կշարունակեն աշխատանքը շունչները պահած «Հրապարակ». Վարչապետի՞, թե՞ քաղաքապետի օգնական «Ժամանակ». Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում հավաք է կազմակերպել «Հրապարակ». Թեժ պայքար սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի համար «Իրատես». Երբևէ «բացվելու» են Սիրիա զորք ուղարկելու որոշման էջերը «Ժողովուրդ». Դատավորը դիմել է ՍԴ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan