AM | RU
USD
EUR
RUB

Նախարարների թիվը կկրճատվի. Փաշինյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարության կազմը փոխվելու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո 17 նախարար չենք ունենալու: «Այսօր ունենք 17 նախարար: Ընտրություններից հետո ունենալու ենք շատ ավելի քիչ թվով նախարարներ: Նախարարների գործառույթային մասով ևս փոփոխություններ են տեղի ունենալու, ընդլայնվելու է պատասխանատվության աստիճանը»,- ասաց նա: Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեությունն անհրաժեշտ է գնահատել ըստ առաջադրված խնդիրների: «Մենք ունենք իրավիճակ: Ես չգիտեմ այս իրավիճակը աննախադեպ է, թե աննախադեպ չէ, համենայն դեպս շատ տեսանելի անցյալի կտրվածքով աննախադեպ է, երբ որ քաղաքական ուժը քաղաքական թիմը կամ քաղաքական գործիչը լիարժեք 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները, որը պետք է լուծեր: Դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից վեց ամիս անց մենք ունենք ոչ միայն այսպիսի մակրոտնտեսական և քաղաքական կայունություն, ինչպես մենք ունենք Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց նա: Վարչապետը կառավարության գործունեությունը արդյունավետ գնահատեց՝ հավելելով, որ կառավարությունն ունեցել է լուծելու խնդիր և լուծել է այդ խնդիրը: «Կառավարության խնդիրը եղել է պատրաստվել տնտեսական հեղափոխությանը, ընդ որում ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեր ներկայացրած նախագիծը հնգամյա է եղել, և դա չի եղել երեքամսյա ծրագիր, նաև կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում: Այդ առումով կառավարությունը կատարել է իր առջև դրված խնդիրը 100 տոկոսով»,-ընդգծեց Փաշինյանը և հավելեց. «Սա չի նշանակում, որ կառավարությունն իր գործունեությունն անթերի է իրականացրել, սա չի նշանակում, որ ես գոհ եմ նախարարների, ինքս իմ աշխատանքից: Ես ընդհանրապես որևէ փուլում գոհ չեմ եղել իմ աշխատանքից և գոհ չեմ լինելու»,-ասաց նա:

Անդրադառնալով նախարարների անվան շուրջ տարածվող կեղծ լուրերին՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ փաստեց, որ նոր նախարարները կոռուպցիայի փորձ չունեն: «Այն պաշտոնյան մեր իշխանությունից, ով կուզենա կոռուպցիայի փորձ ձեռք բերել, իմ անձնական թշնամին է և ամենախիստ պատժին կենթարկվի, որին նույնիսկ չեն արժանանա էն «քյոհնա կոռւպցիոներները»,-հավելեց վարչապետի պաշտոնակատարը:

 

Լրահոս
Թուրքիայի մայրաքաղաքում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք կսեփականաշնորհեն զբաղեցրած տարածքները ԵՄ-ն Հայաստանում տնտեսական առանցքային բարեփոխումների իրականացման նպատակով կհատկացնի 7,5 մլն եվրո Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 6.5 մլն եվրո միջուկային անվտանգության խթանման նպատակով Կառավարությունը մասնակի կփոխհատուցի բարձր առաջադիմություն ունեցող և ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը Արմեն Գևորգյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները Թերեզա Մեյը մնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ, բայց խոստանում Է ավելի ուշ հեռանալ «Հրապարակ». Վլադիմիր Վարդանյանը՝ Արդարադատության նախարա՞ր «Ժամանակ». Հունվարի 1-ից գազը կթանկանա՞ «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ «Ժողովուրդ». Աղետի ենթարկված ՍՈՒ-25-ի սև արկղը փորձաքննության կուղարկվի ՌԴ «Հրապարակ»․ԱԺ առաջին նիստի օրը՝ վեճի առարկա Առաջնորդվեք պաշտոնական հաղոդրագրություններով. Դավիթ Բաբայան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 13 Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Վիգեն Չալդրանյանը թատրոնի տնօրենի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել Թուրքիայի խորհրդարանում պատգամավորները վիճել և քաշքշել են միմյանց Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը ՀՀ նախագահը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր դատավոր է նշանակել Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՔԾ-ն նոր մեղադրանքներ է առաջադրել Արմեն Գևորգյանին. պաշտպան Նոր խորհրդարանում հնարավոր է լինի 133 պատգամավոր Կաթողիկոսը կոչ է արել ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը Մարտին Էռնեկյանը ընտրվել է Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ Թոմ Քաթինան նշանակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Ստրասբուրգում սուգ է հայտարարված Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հրաձգությունից հետո. DNA ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բեռնատարների համար «Ժողովուրդ». Ինչպիսին կլինի կառավարության կառուցվածքը «Հրապարակ». Հայաստանի արտաքին «փայլուն» քաղաքականությունը շարունակվում է «Ժամանակ». Կատարյալ բարձիթողի վիճակ է Հայաստանի քրեակատարողական հաստատություններում «Ժամանակ». Ջերմ համագործակցություն ԲՀԿ-ի և ՀՀ ոստիկանության միջև ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 12 ՄԱԿ-ը կանխատեսում է, թե 2019-ին որքան փախստական կվերադառնա Սիրիա Վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև Մերկելը և Մեյը քննարկել են Brexit-ի շուրջ հետագա քայլերը Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի հավաքի մասնակիցները Դատախազության շենքի մոտ են
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan