ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՄՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանի համաձայն` կապի համակարգի կատարելագործման բնագավառում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 20-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ – կապի և ԱԿՀ վարչության պետ, գնդապետ Թ. Շահնազարյանի գլխավորած աշխատանքային խումբը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում