«Հրապարակ». Արտահերթը թեժ է լինելու Արարատում

«Հրապարակ». Արտահերթը թեժ է լինելու Արարատում

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է ընդգրկված նաև Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը՝ Դուշմանը, որն աչքի ընկավ ապրիլյան հեղափոխության օրերին: Նա մի քանի կուսակից համայնքապետերի հետ փորձում էր կասեցնել շարժման մասնակիցների երթը դեպի Երևան, որը գլխավորում էր Արարատի գործող մարզպետ, այն ժամանակ Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը:

Կարապետյանը ջերմ հարաբերություններ ունի «Ավշարի» Գրիգորյանների հետ: Սպասվում է, որ այս գյուղում թեժ պայքար է ընթանալու, քանի որ Կարապետյանի գլխավոր մրցակիցը՝ «ՔՊ» ռեյտինգային թեկնածու Հովիկ Աղազարյանը, նույնպես ծնունդով սուրենավանցի է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում