Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն աճում է

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվն աճում է

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել Է 81-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 21-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում Է 84: Անհայտ կորած Է համարվում 699 մարդ:

Ինչպես նշում Է գործակալությունը, հրդեհից զոհվածների ինքնությունը պարզում են ԴՆԹ-ի անալիզի օգնությամբ: Ըստ վերջին տվյալների՝ «Քեմպ» հրդեհից Բյութի օկրուգում ամբողջովին այրվել Է ավելի քան 500 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 12 հազար շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ Է դարձել ավելի քան 10 հազար բնակելի շենք: «Քեմպը» հաջողվել Է արգելափակել 65 տոկոսով:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում