Սիրիական Լաթաքիայում վերանորոգվել է ավելի քան 400 տուն

Սիրիական Լաթաքիայում վերանորոգվել է ավելի քան 400 տուն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սիրիական Լաթաքիայի լեռնային հատվածում պատերազմի ընթացքում վնասված 1500 տներից ավելի քան 400-ը վերանորոգվել են։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Սամիր Իսլամը։

Նա նշել է, որ քաղաքի վերականգնման ծրագիրը սկսվել է դեռ 2015-ից՝ գրոհայիններից գյուղերի ազատագրումից անմիջապես հետո։

«Այդ ծրագրով վերանորոգվել է ավելի քան 400 տուն յոթ բնակավայրում։ Ընդհանուր անհրաժեշտ է 1500 շենքի վերանորոգում»,- ասել է նա։

Սամիր Իսլամի խոսքով, վերականգնման առաջին էտապի համար ծախսվել է ավելի քան 1 միլիարդ 364 միլիոն սիրիական լիր (ավելի քան 2,6 միլիոն դոլար)։ Առաջին հերթին վերանորոգվել են այն տները, որոնք առավել շատ էին տուժել պատերազմի ընթացքում։

«Վերականգնվել են պատերը, դրվել են պատուհաններ, որպեսզի մարդիկ պատերազմից հետո վերադառնալու տեղ ունենային»,- նշել է Ս. Իսլամը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում